ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհուրդը Գիորգի Գախարիային շնորհավորել է վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ
Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհուրդը Գիորգի Գախարիային շնորհավորել է վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ:
Շնորհավորանքը հրապարակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի «Թվիթեր» սոցիալական ցանցի պաշտոնական էջում:
«Շնորհավորում ենք Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային և նոր հաստատված կառավարությանը ՝ խորհրդարանի կողմից վստահության ձեռքբերման կապակցությամբ: Միացյալ Նահանգները անհամբեր սպասում է ձեզ հետ համագործակցությանը, ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության ամրապնդման նպատակով», – ասված է հայտարարության մեջ: