ԱՄՆ-ի անվտանգության դեպարտամենտի հետազոտությունը պնդում է, որ կորոնավիրուսը արևի տակ հայտնվելուց մի քանի րոպե հետո մահանում է
ԱՄՆ-ի անվտանգության դեպարտամենտի հետազոտությունը պնդում է, որ կորոնավիրուսը արևի տակ հայտնվելուց մի քանի րոպե հետո մահանում է

ԱՄՆ-ի անվտանգության դեպարտամենտի կողմից անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ կորոնավիրուսը արևի տակ հայտնվելուց մի քանի րոպե անց օդում և մակերևույթի վրա ևս մահանում է:

Ըստ հետազոտության, մեծ հավանականությամբ, վարակի տարածումը կդանդաղի ամռան համար, քանի որ արևի ճառագայթը, բարձր ջերմաստիճանը և խոնավությունը նվազեցնում են վարակի կենսունակությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ 21-24 աստիճանի պայմաններում վարակն ապրում է 18 ժամ, սակայն խոնավության ավելացման դեպքում այս ցուցանիշը նվազում է մինչև 6 ժամի, իսկ երբ հայտնվում է արևի ճառագայթի տակ, հետազոտության համաձայն, մի քանի րոպեից ոչնչանում է:

Ինչպես հայտարարում է անվտանգության դեպարտամենտի խորհրդական, գիտնական Ուիլյամ Բռայանը, այս տեղեկությունը հիմք է հանդիսանում ենթադրելու, որ ամռան համար վարակի տարածումը կդանդաղի: