ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է կատարել Ռուսաստանի Սև ծովյան տարածաշրջանում
ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է կատարել Ռուսաստանի Սև ծովյան տարածաշրջանում

ԱՄՆ-ի ռազմավարական անօդաչու RQ-4B Global Hawk թռչող սարքը, հետախուզական թռիչք է կատարել Ռուսաստանի Սև ծովյան տարածաշրջանում: Սիցիլիայից արձակված անօդաչու սարքը մի քանի ժամվա թռիչք էր իրականացնում Ռուսաստանի Կրասնոդար մարզի կողմից, բռնազավթված Ղրիմի և Քերչի նեղուցի հարավային շրջաններում:

Նա Սեվաստոպոլին մոտեցել է 33 կիլոմետրով: ԱՄՆ-ի անօդաչու սարքը թռիչք է կատարել նաև Դոնբասում և կրակի դադարեցման գծում: Ամերիկյան ռազմական անօդաչու ինքնաթիռը թռիչք է կատարել նաև ՈՒկրաինայի իշխանւթյունների կողմից վերահսկվող տարածքում: