ԱՄՆ-ի 2021 թվականի բյուջեն ռազմական օգնության տեսքով, Եվրոպայի և Եվրասիայի երկրների, այդ թվում՝ Վրաստանի համար ենթադրում է 170 միլիոն դոլլարի հատկացում
ԱՄՆ-ի 2021 թվականի բյուջեն ռազմական օգնության տեսքով, Եվրոպայի և Եվրասիայի երկրների, այդ թվում՝ Վրաստանի համար ենթադրում է 170 միլիոն դոլլարի հատկացում

ԱՄՆ-ի 2021 թվականի բյուջեն ռազմական օգնության տեսքով, Եվրոպայի և Եվրասիայի երկրների, այդ թվում՝ Վրաստանի համար ենթադրում է 170 միլիոն դոլլարի հատկացում: Այս մասին նշված է ԱՄՆ-ի 2021 թվականի ֆիսկալ տարվա բյուջեի օրինագծում:

Փաստաթղթում ասվում է, որ Եվրոպայում և Եվրասիայում ռազմավարական անվտանգության առաջնահերթությունները Ռուսաստանի ազդեցության և ագրեսիայի դեմ բախվելն է, դաշնակիցների և գործընկերների հնարավորությունների հզորացմամբ, որպեսզի պաշտպանել ինքնիշխանությունը և ապահովեն ինքնապաշտպանությունը ՆԱՏՕ-ի և Արևմուտքի այլ ուժերի հետ փոխադարձ համագործակցության բարելավման ճանապարհով, ինչպես նաև կայուն պաշտպանության բարեփոխումների իրականացման շնորհիվ:

Փաստաթղթի համաձայն, ֆինանսավորումը կնպաստի հագեցվածության մատակարարմանը և զորավարժություններին, այդ թվում՝ տակտիկ հագեցվածության ստանալուն հետախուզության և զննության համար:

ԱՄՆ-ի 2021 թվականի բյուջեի օրինագծում ֆինանսավորում են ստանալու Վրաստանը, Ուկրաինան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, որինք հիշատակված են որպես ճակատի առաջնագծի երկրներ: