ԱՄՆ հետախուզություն. Վլադիմիր Պուտինը կարծես պատրաստվում է երկարատև հակամարտության

21:32, 10.05.2022

Ուկրաինայում Ռուսաստանի եռամսյա պատերազմը «թեթևակի փակուղում» է, և նախագահ Վլադիմիր Պուտինը, կարծես, պատրաստվում է երկարատև հակամարտության: «Reuters»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները Սենատում լսումների ժամանակ։

«Ռուսները չեն հաղթում, ուկրաինացիները չեն հաղթում, և մենք այստեղ մի փոքր փակուղու մեջ ենք»,- ասել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ղեկավար Սքոթ Բարիերը։

Նա ասաց, որ մինչ այժմ պատերազմում զոհվել է 8-ից 10 ռուս գեներալ: Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսն իր ելույթում ասել է, որ Ռուսաստանի հաղթանակը Դոնբասի շրջանում չի կարող վերջ տալ Ուկրաինայի արևելյան պատերազմին:

«Մենք կարծում ենք, որ նախագահ Պուտինը պատրաստվում է Ուկրաինայում երկարատև հակամարտության, որի ընթացքում նա կշարունակի նպատակներ հետապնդել Դոնբասից դուրս։ Հաշվի առնելով իրականությունը՝ Պուտինը բախվում է անհամապատասխանության իր հավակնությունների և Ռուսաստանի ներկայիս ռազմական հնարավորությունների միջև: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կարող ենք հայտնվել ավելի անկանխատեսելի և պոտենցիալ աճող հետագծի վրա», – ասաց Հեյնսը:

ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ղեկավար Սքոթ Բերիերն իր ելույթում անդրադարձել է նաեւ Պուտինի՝ մարտավարական միջուկային զենքի կիրառման հեռանկարին՝ նշելով, որ «այս պահին դա չի սպասվում»։

Նմանատիպ