ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը շահագրգռված է Դոնալդ Թրամփի, իսկ Իրանի՝ նախագահական ընտրություններում Քամալա Հարիսի հաղթանակով
ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը շահագրգռված է Դոնալդ Թրամփի, իսկ Իրանի՝ նախագահական ընտրություններում Քամալա Հարիսի հաղթանակով

ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը շահագրգռված է նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով, իսկ Իրանը շահագրգռված է Քամալա Հարիսի հաղթանակով։

Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ըստ հոդվածի՝ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի վերջին զեկույցից պարզ է դառնում, որ ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու փորձերի մեծ մասը կապված է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ։

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանն ու Իրանը տարբեր ֆավորիտներ ունեն ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Մասնավորապես, Ռուսաստանը քարոզարշավ է իրականացնում, որի նպատակն է Թրամփին ավելի մեծ հնարավորություն տալ ընտրություններում հաղթելու համար, մինչդեռ Իրանի ջանքերն ուղղված են Քամալա Հարիսի արշավին աջակցելուն։

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ արտաքին դերակատարները կշարունակեն սեփական քարոզարշավը և կասկածի տակ կդնեն ընտրությունների արդյունքների վավերականությունը։

Ըստ հետախուզական ծառայությունների, Ռուսաստանը, Չինաստանը և Կուբան նույնպես քարոզչություն են իրականացնում առանձին նահանգներում տեղական ինքնակառավարման մարմինների թեկնածուների դեմ։