ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն 100,000 դոլար պարգև է առաջարկել Չարլի Քըրքի սպանության հեղինակի ձերբակալությանը նպաստող տեղեկատվության համար
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն 100,000 դոլար պարգև է առաջարկել Չարլի Քըրքի սպանության հեղինակի ձերբակալությանը նպաստող տեղեկատվության համար

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն 100,000 դոլար պարգևատրում է առաջարկել Չարլի Քըրքի սպանության համար պատասխանատու անձի ձերբակալմանը հանգեցնող ցանկացած տեղեկատվության համար: Այս մասին հաղորդում է BBC-ն։

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարության մեջ նշել է, որ պարգևատրումը կլինի «Չարլի Քըրքի սպանության համար պատասխանատու անձի(անձանց) նույնականացմանը և ձերբակալմանը հանգեցնող տեղեկատվության համար»։

Ինչպես հաղորդում է BBC-ն, այսօր առավոտվա դրությամբ հանրությունից ստացվել է 130 հաղորդագրություն, սակայն ձերբակալություններ չեն իրականացվել։

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն նախկինում հրապարակել էր լուսանկարներ, որոնցում ենթադրաբար պատկերված էր պահպանողական մեկնաբան Չարլի Քըրքի մարդասպանը: Դոնալդ Թրամփի ակտիվ կողմնակից և նրա նախագահական քարոզարշավի անդամ Չարլի Քըրքը երեկ կրակոց է ստացել Յուտա Վելիի համալսարանում ելույթ ունենալիս: Նրան կրակել են կոկորդին և մահացել հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց: Դոնալդ Թրամփը Քըրքի սպանությունը անվանել է «մռայլ պահ» Ամերիկայի համար։