ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Գրենլանդիայի հարցերով. Ինձ համար մեծ պատիվ է աշխատել այս պաշտոնում՝ Գրենլանդիան Միացյալ Նահանգների մաս դարձնելու համար
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Գրենլանդիայի հարցերով. Ինձ համար մեծ պատիվ է աշխատել այս պաշտոնում՝ Գրենլանդիան Միացյալ Նահանգների մաս դարձնելու համար

«Ինձ համար մեծ պատիվ է այս պաշտոնում աշխատել՝ Գրենլանդիան ԱՄՆ-ի մասը դարձնելու նպատակով», – այս մասին հայտարարել է Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշանակել է Գրենլանդիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ։

«Շնորհակալ եմ Դոնալդ Թրամփին։ Ինձ համար մեծ պատիվ է ծառայել այս դիրքում՝ Գրենլանդիան ԱՄՆ-ի մաս դարձնելու նպատակով։ Սա ոչ մի կերպ չի անդրադառնա Լուիզիանայի նահանգապետի իմ պաշտոնի վրա», – գրել է Լենդրին սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ այսօր Դոնալդ Թրամփը պաշտոնապես նշանակել է Գրենլանդիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ։

Նշենք նաև, որ Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի կառավարության ղեկավար Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը համատեղ հայտարարությամբ արձագանքել են այս նշանակմանը՝ շեշտելով, որ Գրենլանդիան պատկանում է գրենլանդցիներին և ԱՄՆ-ը չպետք է փորձի տիրել կղզուն։