ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Աբրամ Փեյլին տեղեկատվություն է տարածում Վրաստան, Ադրբեջան և Հայաստան կատարած այցի մասին
Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Աբրամ Փեյլին տեղեկատվություն է տարածում Վրաստան, Ադրբեջան և Հայաստան իր այցի մասին։ Ամերիկացի դիվանագետը սոցցանցում գրում է, որ արդյունավետ հանդիպումներ է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարության, Վրաստանի Ազգային բանկի և առևտրային բանկերի հետ, որտեղ քննարկվել է Իրանի դեմ պատժամիջոցների պահպանման հարցը։
Աբրամ Փեյլիի խոսքով, զրույցի ընթացքում շոշափվել են նաև Իրանի կողմից ապակայունացում առաջացնող գործողությունները։
Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը նաև ասում է, որ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են Իրանի դեմ պատժամիջոցների հարցը և իրանական վարչակարգի ապակայունացնող վարքագծի խնդիրը լուծելու ջանքերը։