ԱՄՆ հատուկ դատախազ Մյուլերը Թրամփի հարցաքննություն է պատրաստում
ԱՄՆ հատուկ դատախազ Մյուլերը Թրամփի հարցաքննություն է պատրաստում

Առաջիկա շաբաթներին կարող է կայանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարցաքննությունը «Ռուսաստանի հետ նրա կապերի» գործով։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Սպասվում է, որ հարցաքննությունը կանցկացվի անձամբ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից, ով զբաղվում է գործի հետաքննությամբ։ Աղբյուրի տվյալներով՝ Թրամփը չի վախենում ցուցմունք տալուց՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում ՌԴ-ին վերագրվող միջամտության գործով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի իրավաբանները քննարկում են հատուկ դատախազի կողմից նրա հարցաքննության հնարավորությունը։ Նրանք փորձում են պարզել՝ Մյուլերն անմիջապե՞ս կհարցաքննի Թրամփին, թե՞ նախագահը կարող է ցուցմունք տալ գրավոր տեսքով։