ԱՄՆ Հարավային հրամանատարություն. Զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում հարձակվել են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող ևս մեկ նավի վրա՝ սպանելով չորս նարկոահաբեկչի

16:51, 18.12.2025

Զինված ուժերը հարված են հասցրել ևս մեկ նավի, որը ներգրավված էր թմրամիջոցների մաքսանենգության մեջ Խաղաղ օվկիանոսում։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի Հարավային հրամանատարությունը սոցիալական ցանց X-ում։

Նրանց հաղորդմամբ՝ հետախուզական տվյալներով հաստատվել է, որ նավն շահագործվում էր ահաբեկչական կազմակերպության կողմից և օգտագործվում էր թմրավաճառքի նպատակով։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավը շարժվում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում՝ թմրամիջոցների մաքսանենգության հայտնի երթուղով, և ներգրավված էր թմրամիջոցների փոխադրման գործողություններում։ Մահացու վնաս է հասցվել չորս թմրառեւտրական ահաբեկչի։ ԱՄՆ զինված ուժերի կողմից զոհեր կամ վիրավորներ չկան», – նշված է ԱՄՆ Հարավային հրամանատարության հայտարարությունում։

Նմանատիպ