ԱՄՆ գլխավոր դատախազը հայտարարել է, որ պատժամիջոցների ենթարկված ռուս օլիգարխի ակտիվները կօգտագործվեն Ուկրաինային օգնելու համար
ԱՄՆ գլխավոր դատախազը հայտարարել է, որ պատժամիջոցների ենթարկված ռուս օլիգարխի ակտիվները կօգտագործվեն Ուկրաինային օգնելու համար

ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գերլանդը հայտարարել է, որ պատժամիջոցների ենթարկված ռուս օլիգարխի ակտիվները կօգտագործվեն Ուկրաինային օգնելու համար։ Այս մասին նա հայտարարեց Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։

«Այսօր ես հայտարարում եմ, որ պատմության մեջ առաջին անգամ թույլատրում եմ բռնագրավված ռուսական ակտիվները օգտագործել Ուկրաինայում։ Նշված ակտիվները արգելանք են դրվել այն բանից հետո, երբ ես ապրիլին ռուս օլիգարխ Կոնստանտին Մալոֆեևին մեղադրանք առաջադրեցի պատժամիջոցներից խուսափելու համար»,- ասել է ԱՄՆ գլխավոր դատախազը։

Նրա խոսքով՝ բռնագրավված ակտիվները կփոխանցվեն Պետդեպարտամենտին՝ Ուկրաինային աջակցելու նպատակով օգտագործելու համար։

«Ռուս պատերազմական հանցագործները ապաստան չեն գտնի ԱՄՆ-ում»,- ասել է Գերլանդը։

Հունիսին ԱՄՆ-ը միլիոնավոր դոլարներ է կալանք դրել Մալոֆեևի բանկային հաշվի վրա՝ ապրիլին նրա դեմ պատժամիջոցներ կիրառելուց հետո։ Անցյալ շաբաթ Մանհեթենի դաշնային դատարանը դատախազներին թույլ տվեց կալանք դնել Մալոֆեևին պատկանող 5,4 միլիոն դոլարին:

Մալոֆեևը մեղադրվում էր 2014 թվականին Ղրիմում անջատողականությունը ֆինանսավորելու մեջ: 2022 թվականին ԱՄՆ դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել պատժամիջոցներից խուսափելու համար։