ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալությունը հետ է վերցրել «Ազատություն ռադիոյի» դրամաշնորհի չեղարկման մասին որոշումը, փաստաթղթի համաձայն՝ գործակալությունը պահպանում է իրավունքը ապագայում չեղարկելու այդ դրամաշնորհը
ԱՄՆ իշխանությունները կվերականգնեն «Ազատություն ռադիոյի» ֆինանսավորումը։
ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) հետ է վերցրել մարտի 15-ի որոշումը՝ վերացնել «Ազատ Եվրոպայի/Ազատություն ռադիոյի» դրամաշնորհը։
Այս մասին նշված է նամակում, որը ստորագրել է գործակալության ղեկավարի գլխավոր խորհրդական Քերի Լեյքը։ Այսպիսով, դրամաշնորհային համաձայնագիրը կրկին ուժի մեջ է։
Միևնույն ժամանակ, փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ի գլոբալ մեդիայի գործակալությունը պահպանում է իրավունքը ապագայում չեղարկելու այդ դրամաշնորհը։
Հիշեցնենք, որ դրամաշնորհի չեղարկումից հետո մեդիա հոլդինգը գործակալության դեմ հայց էր ներկայացրել դատարան և հասել էր ֆինանսավորման ժամանակավոր վերականգնման։
Մինչև 2025 թվականի հոկտեմբերը «Ազատություն ռադիոն» պետք է ստանա ևս 77 միլիոն դոլար դաշնային կառավարությունից։