ԱՄՆ-ը զգուշացրել է Իրանին դադարեցնել Դոնալդ Թրամփի դեմ ցանկացած դավադրություն
ԱՄՆ-ը զգուշացրել է Իրանի կառավարությանը դադարեցնել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ ցանկացած դավադրություն։
Ինչպես գրում է Reuters-ը, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները նշում են, որ Վաշինգտոնը Թրամփի կյանքի վրա հարձակվելու ցանկացած փորձ կդիտարկի որպես պատերազմական ակտ։
Ըստ անանուն աղբյուրի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պարբերաբար տեղեկացվում է Իրանի կողմից սպառնալիքների մասին։ Աղբյուրը նշում է, որ Բայդենը հանձնարարել է իր թիմին ուղերձներ հղել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախազգուշացնելով Թեհրանին դադարեցնել Թրամփի և ԱՄՆ նախկին պաշտոնյաների դեմ բոլոր դավադրությունները:
Թեհրանն իր հերթին հերքել է միջամտությունը ԱՄՆ-ի գործերին և հայտնել Միացյալ նահանգներին, որ իրենց երկիրն է տարիներ շարունակ միջամտում Իրանի ներքին գործերին: