ԱՄՆ-ը զգուշացնում է արտասահմանում ապրող իր քաղաքացիներին՝ զբոսաշրջային ուղղություններ մեկնելու մասին
ԱՄՆ-ը զգուշացնում է արտասահմանում ապրող իր քաղաքացիներին՝ զբոսաշրջային ուղղություններ մեկնելու մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը արտասահմանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զգույշ լինել ճանապարհորդելիս՝ հնարավոր հարձակումների աճի պատճառով։

«Ավելացած լարվածության, ահաբեկչական հարձակումների, ցույցերի կամ ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ ողջ աշխարհում բռնության ակտերի պատճառով Պետդեպարտամենտը արտերկրում բնակվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս ցուցաբերել լրացուցիչ զգուշություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոն լինեն զբոսաշրջային վայրերում և գրանցվեն՝ լրացուցիչ տեղեկությունների և ծանուցումների համար։