ԱՄՆ-ը խստիվ դատապարտում է Սիրիայի ռեժիմի որոշումը, դիվանագիտական կապեր հաստատել Ռուսաստանի կողմից բռնազավթված Վրաստանի շրջանների հետ. ԱՄՆ պետդեպարտամենտ
ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը կոչ է անում Ռուսաստանին, դուրս հանել զորքը նախապատերազմական դիրքերի, ինչպես դա գրված է 2008 թվականի հրադադարի պայմանագրում: Այս մասին ասվում է պետական դեպարտամենտի կողմից այսօր տարածված հայտարարությունում, որը հրապարակվել է գերատեսչության կայքէջում:
«ԱՄՆ-ը խստիվ դատապարտում է Սիրիայի ռեժիմի որոշումը, դիվանագիտական կապեր հաստատել Ռուսաստանի կողմից բռնազավթված Վրաստանի շրջանների, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ: Այդ շրջանները Վրաստանի մասն են: ԱՄՆ-ի դիրքորոշումը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ վերանայման չի ենթարկվում:
Մենք աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, միջազգային ճանաչված սահմաններում»,- ասվում է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի պաշտոնական կայքէջում:
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն հայտարարել է, որ «ճանաչել է» բռնազավթված Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» անկախությունը: Վրաստանն սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթացները: