ԱՄՆ-ը վստահ է իր կարողություններում, որ կարող է պաշտպանել իրեն, դաշնակիցներին և գործընկերներին, այդ թվում՝ ռազմավարական զսպման ոլորտում
ԱՄՆ-ը վստահ է իր կարողություններում, որ կարող է պաշտպանել իրեն, դաշնակիցներին և գործընկերներին, այդ թվում՝ ռազմավարական զսպման ոլորտում,- այսպես են արձագանքել Պենտագոնում Վլադիմիր Պուտինի կողմից ռուսական ռազմավարական զսպման ուժերը հատուկ մարտական ռեժիմ տեղափոխելու որոշմանը։
Միացյալ Նահանգների Պաշտպանության քարտուղարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Պենտագոնի ներկայացուցիչը, Պուտինի այս որոշումը գնահատում է որպես ոչ անհրաժեշտ, քանի որ Ռուսաստանի համար երբեք վտանգ չի ներկայացրել, ոչ ՆԱՏՕ-ն և ոչ էլ Ուկրաինան:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն այդ քայլն անվանել է սրացում, քանի որ այն պոտենցիալ ուժեր է գործի դնում, որոնց ցանկացած սխալ վարքագիծը կարող է իրավիճակը շատ ավելի վտանգավոր դարձնել:
Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ռուսաստանի ռազմավարական զսպման ուժերը հատուկ մարտական ռեժիմ տեղափոխել։