ԱՄՆ-ը Վրաստանի առողջապահության ոլորտին օգնելու համար կտրամադրի 1.1 միլիոն դոլլար
ԱՄՆ-ը Վրաստանի առողջապահության ոլորտին օգնելու համար կտրամադրի 1.1 միլիոն դոլլար: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, ֆինանսավորվելու է լաբորատոր համակարգերի պատրաստումը, համաճարակային հետազոտությունները և վերահսկողությունը, տեխնիկական փորձագետների օգնությունը և պատրաստումը, տեղեկության փոխանակումը և այլն: