ԱՄՆ-ը, Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան և վեց այլ երկրներ հայտարարություն են տարածել՝ կապված սպառնալիքների նվազեցման գործընկերության ներդրման հետ համաշխարհային առողջապահական անվտանգության ապահովման գործում
ԱՄՆ-ը, Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան և վեց այլ երկրներ հայտարարություն են տարածել՝ կապված սպառնալիքների նվազեցման գործընկերության ներդրման հետ համաշխարհային առողջապահական անվտանգության ապահովման գործում

Միացյալ Նահանգները, Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան և վեց այլ երկրներ համատեղ հայտարարություն են տարածել համաշխարհային առողջապահական անվտանգության ապահովման մեջ սպառնալիքների նվազեցման համատեղ գործընկերությունների ներդրման վերաբերյալ։

Հայտարարության տեքստը հրապարակել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը և այն ստորագրած երկրներն են՝ ԱՄՆ-ի, Վրաստանի, Հայաստանի և Ուկրաինայի հետ միասին Իրաքը, Հորդանանը, Լիբերիան, Ֆիլիպինները, Սիերա Լեոնեն և Ուգանդան։

«Կովիդ-ի համավարակը ընդգծել է ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկման, ախտորոշման և արձագանքման ազգային հզոր կարողությունների կարևորությունը։ Միջազգային համագործակցությունն ու օգնությունը վճռորոշ դեր են խաղում այդ կարողությունների ամրապնդման գործում: Մեր կառավարությունները բաց և թափանցիկ համագործակցում են Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի միջոցով, որը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման համատեղ ծրագրի մի մասն է: Այս գործընկերությունները միայն խաղաղ նպատակներ ունեն։ Նրանք կապ չունեն զենքի հետ։ Այս գործընկերությունները պաշտպանում են մարդկանց և կենդանիների առողջությունը մեր երկրներում, ներառյալ վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխարգելումը, հայտնաբերումը և վերահսկումը և լաբորատոր կենսաանվտանգության ամրապնդումը: Որպես այս ծրագրի գործընկերներ, մենք բոլորս առաջին ձեռքից գիտենք դրա կարևորությունը մեր ընդհանուր նպատակի հետ՝ համատեղ աշխատելու՝ ամրապնդելու համաշխարհային առողջապահական անվտանգությունը և նվազեցնելու վարակիչ հիվանդությունների ազդեցությունը մեր համայնքների վրա: Մեր կառավարությունները վճռականորեն հաստատում են ընդհանուր կարծիքը, որ նման համագործակցությունը չպետք է խզել, այլ պետք է խրախուսել և ամրապնդել։ Համաձայն 10-րդ հոդվածի՝ մենք կոչ ենք անում Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի մասնակից բոլոր պետություններին միասին աշխատել, ներառյալ գալիք Վերանայման համաժողովը՝ աջակցելու այս նպատակին»,- ասված է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում տեղադրված համատեղ հայտարարության մեջ։