ԱՄՆ-ը Ուկրաինային մահաբեր զենք կվաճառի
ԱՄՆ-ը Ուկրաինային մահաբեր զենք կվաճառի

Վաշինգտոնը հավանություն Է տվել Կիևին պաշտպանական մահաբեր զենքի առաջին առեւտրային մատակարարումներին: Այս մասին հայտնել Է The Washington Post թերթը:

Կիեւը կստանա 41,5 միլիոն դոլար ընդհանուր գումարի Barrett M107A1 խոշոր տրամաչափի դիպուկազարկ հրացանների խմբաքանակ, պահեստամասեր, լրացուցիչ սարքավորանքներ, ինչպես նաեւ զինամթերք:

Ավելի ուշ Պետական դեպարտամենտում հայտարարել են, որ Միացյալ Նահանգների կառավարությունն Ուկրաինային պաշտպանական սպառազինություններ անմիջականորեն չի վաճառել եւ անհատույց չի տվել: Սակայն դրանից հետո արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հավաստել Է, որ իրոք «տրվել Է սահմանափակ քանականության ամերիկյան արտադրության հրազենի եւ թեթեւ սպառազինության Ուկրաինա առեւտրային արտահանման թույլատրագիր»: