ԱՄՆ-ը Վենեսուելայի ափերի մոտ ձերբակալել է նավթով բեռնված նավթատար։ «CNN»–ի տվյալներով, այդ մասին հայտնել են ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտից։ Սա արդեն երկրորդ դեպքն է այս ամսվա ընթացքում, երբ ԱՄՆ-ը Վենեսուելայի մերձափնյա գոտում կանգնեցրել է նավթ տեղափոխող նավ։
Թեև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի օր առաջ հրահանգել էր ձերբակալել սանկցիաների տակ գտնվող նավթատարները, այժմ կանգնեցված նավը ամերիկյան սանկցիաների տակ չէ։ Ինչպես գրում է «CNN»–ը՝ հղում անելով բարձր պաշտոնյայի, նավթատարն ունեցել է Պանամայի դրոշ և Վենեսուելայից նավթ էր տեղափոխում՝ ուղղված դեպի Ասիա։
Ի պատասխան՝ Վենեսուելան ԱՄՆ-ի այս գործողությունը որակում է որպես միջազգային ահաբեկչական ակտ։