ԱՄՆ-ը Սիրիայում կթողնի 800 զինծառայողի, նավթի հանքերը ԻՊ զինյալներից պաշտպանելու համար
ԱՄՆ-ը Սիրիայում կթողնի 800 զինծառայողի: Նրանք Սիրիայում «Իսլամական պետության» անդամներից պաշտպանելու են նավթի հանքերը:
Մամուլի տեղեկությամբ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի մեկին հանդիպել է Պենտագոնի ներկայացուցիչներին, որից հետո հաստատել է ծրագիրը, ըստ որի Սիրիայի արևելյան մասում ընդլայնվելու է ամերիկյան զինծառայողների տեղակայման գոտին: Ամերիկացի զինվորականները տեղակայվելու են քրդերի ռազմական միավորումների կողմից վերահսկվող տարածք՝ Դեր Զորի և Հասակեի միջև:
Պենտագոնում չեն կոնկրետացնում ամերիկացի զինվորականների թիվը, սակայն հայտնի է, որ նրանց թիվը չի գերազանցելու 800-ը: