ԱՄՆ-ը Ռուսաստանի հետախուզության պաշտոնյաներին մեղադրել է Ուկրաինայի վրա կիբերհարձակումների համար
ԱՄՆ-ը Ռուսաստանի հետախուզության պաշտոնյաներին մեղադրել է Ուկրաինայի վրա կիբերհարձակումների համար

ԱՄՆ-ը Ռուսաստանի հետախուզության հինգ պաշտոնյայի և Ռուսաստանի մեկ քաղաքացու մեղադրանք է առաջադրել Ուկրաինայի և նրա դաշնակիցների դեմ կիբերհարձակումներ նախապատրաստելու մեջ : Նապատակը Ուկրաինային թուլացնելն է եղել: Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Հրապարակված մեղադրական եզրակացության մեջ Արդարադատության նախարարությունը ասում է, որ Ռուսաստանի ռազմական հետախուզության կիբեր խումբը «լայնածավալ կիբեր գործողություններ» է իրականացրել 2020 թվականից՝ նույնիսկ մինչև 2022 թվականին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը:

Հունիսին ԱՄՆ-ի Մերիլենդ շրջանի շրջանային դատարանում ներկայացված նախնական մեղադրական եզրակացության մեջ նշվում էր միայն մեկ մեղադրյալի ինքնությունը: Նա մեղադրվում էր Ռուսաստանի ռազմական հետախուզության գործակալության հետ դավադրության մեջ, որը հայտնի է որպես Ռուսաստանի Գլխավոր շտաբի գլխավոր տնօրինություն (GRU)՝ Ուկրաինայի և այլ երկրներում համակարգչային համակարգերի վրա կիբերհարձակումներ իրականացնելու համար:

Տեղեկության համար, մինչ այդ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր կիրառել ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ռաշա Թուդեյ» միջազգային հեռուստաընկերության և նրա մի քանի աշխատակիցների, այդ թվում՝ հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ պատժամիջոցները սահմանվել են ի պատասխան 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու Մոսկվայի փորձին։ Պատժամիջոցներ են կիրառվել տասը ֆիզիկական անձի և երկու կազմակերպության նկատմամբ։