ԱՄՆ-ը Ռումինիան հանել է առանց վիզայի մուտքի ծրագրից

11:52, 03.05.2025

Ռումինիան կհեռացվի առանց վիզայի մուտքի ծրագրից, – նշված է ԱՄՆ ներքին անվտանգության վարչության հայտարարությունում։

Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռումինիան ծրագրից հանելը հիմնավորել է «սահմանների և ներգաղթի անվտանգության ապահովման» և ծրագրի վստահելիության պահպանման անհրաժեշտությամբ։

«Մենք երախտապարտ ենք Ռումինիայի հետ երկարամյա սերտ համագործակցության համար՝ անվտանգության ամրապնդման նպատակով։ Հնարավոր է, որ ապագայում Ռումինիայի ծրագրին վերադարձի հարցը նորից քննարկենք», – հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի տեղակալ Թրիշա Մակլաֆլինը։

Նմանատիպ