ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ութ անձանց, ինչպես նաև «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար, որոնք ներգրավված են ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման և վերապատրաստման մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ութ անձանց, ինչպես նաև «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար, որոնք ներգրավված են ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման և վերապատրաստման մեջ: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։
Բացի այդ, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան իսլամական ջիհադի հետ կապեր ունեցող ընկերության նկատմամբ։
Պետդեպարտամենտի տվյալներով՝ այսօր պատժամիջոցների ենթարկված ֆիզիկական և իրավաբանական անձինք առանցքային դեր են խաղացել ՀԱՄԱՍ-ի հետ առնչվող ընկերությունների կողմից պատժամիջոցներից խուսափելու գործում: