ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցելու պատճառով
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցելու պատճառով։
Իրանի և Ռուսաստանի տասը ֆիզիկական և վեց իրավաբանական անձինք, ինչպես նաև չորս նավ, որոնց միջոցով Թեհրանը Ռուսաստանին զենք է մատակարարել, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, ներառվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հայտարարված պատժամիջոցների նոր ցանկում։
Բացի այդ, ԱՄՆ-ը լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել Իրանի առաջատար ավիաընկերության՝ «Iran Air»-ի նկատմամբ։
Միաժամանակ, Պետդեպարտամենտը պատժամիջոցների ցանկում ավելացրել է երեք կազմակերպություն և կարգադրել առգրավել հինգ նավեր, որոնք ներգրավված են եղել Ռուսաստանին իրանական զենքի համակարգերի փոխանցման մեջ։
«Միացյալ Նահանգներն իր գործընկերների հետ շարունակում է աջակցել Ուկրաինային»,- հայտարարել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից։
Տեղեկության համար՝ Մեծ Բրիտանիան ևս հայտարարել է Իրանի ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սեփական փաթեթը։