ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել չինական 42 ընկերությունների՝ Ռուսաստանին ամերիկյան արտադրության միկրոչիպեր մատակարարելու համար
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել չինական 42 ընկերությունների նկատմամբ՝ Ռուսաստանին միկրոչիպեր մատակարարելու համար։
Ինչպես պարզաբանում է ԱՄՆ առևտրի նախարարությունը, ամերիկյան արտադրության միկրոչիպերը, որոնք չինական ընկերությունները մատակարարել են ՌԴ պաշտպանության նախարարությանը, այնուհետև օգտագործվել են անօդաչու սարքերում և հրթիռներում՝ ոչնչացնելու Ուկրաինայի քաղաքացիներին և ենթակառուցվածքները։
Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են նաև յոթ ընկերություններ Ֆինլանդիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Մեծ Բրիտանիայից։
«Այսօրվա որոշումը հստակ ազդանշան է: Եթե դուք ամերիկյան տեխնոլոգիա եք մատակարարում Ռուսաստանի պաշտպանական հատվածին, մենք կիմանանք դրա մասին և քայլեր կձեռնարկենք»,- ասել է ԱՄՆ առևտրի փոխնախարար Մեթյու Աքսելդորը։