ԱՄՆ-ը պահանջում է անհապաղ դադարեցնել բռնազավթված գոտու մոտ Վրաստանի քաղաքացիների ձերբակալությունները
ԱՄՆ-ը պահանջում է անհապաղ դադարեցնել բռնազավթված գոտու մոտ Վրաստանի քաղաքացիների ձերբակալությունները

ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը Ցխինվալիի բռնազավթող ռեժիմի որոշման պատճառով հայտնել է վրդովումք: Խոսքը վերաբերում է Վրաստանում, Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող այսպես կոչված անցակետի ժամանակավոր փակմանը: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո խոսնակ Հիզեր Նաուերտի հայտրարարությունում:

«Բացի այդ, ԱՄՆ-ը պահանջում է,  որ դե ֆակտո և Ռուսաստանի կառավարությունը անհապաղ դադարեցնի Վրաստանի քաղաքացիների ձերբակալությունը, Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների՝ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի վարչական գծի երկայնքով»,- ասվում է պետական դեպարտամենտի մամլո խոսնակի հայտարարությունում:

Բռնազավթված Ցխինվալիի դե ֆակտո իշխանությունը մայիսի 7-ին բռնազավթված գոտու երկայնքով գտնվող այսպես կոչված անցակետները փակել է երկու օրով:

Այսպես կոչված սահմանին երթևեկությունը արգելվելու է այսօր 20:00-ից և վերականգնվելու է մայիսի 10-ի 08:00-ից: