ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

22:49, 26.10.2022

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ երիտասարդ կնոջ սպանության պատճառով ցուցարարներին ճնշելու պատճառով։

Սահմանափակումները վերաբերել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաև Իրանի բանտերի ներկայացուցիչներին և անհատներին ու կազմակերպություններին, որոնք առնչվում են համացանցի գրաքննությանը:

«Սև ցուցակում» է ընդգրկվել նաև Էվին բանտի պետը, որտեղ, ըստ գանձապետարանի, հիմնականում քաղբանտարկյալներ են պահվում։

Պատժամիջոցների ենթարկվածների թվում են Իրանի հետախուզության և անվտանգության նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյա , ինչպես նաև Ռավին ակադեմիան, որտեղ, ըստ ԱՄՆ-ի, անձնակազմը վերապատրաստվում է կիբերանվտանգության ոլորտում և հավաքագրվում են նախարարության աշխատակիցներ: Պատժամիջոցներ են կիրառվել իրանական Samane Gostar Sahab Pardaz Private Ltd Co ընկերության նկատմամբ, որը, ըստ ամերիկյան կողմի, ապահովում է ինտերնետ գրաքննություն, հսկողություն և լրտեսություն Իրանի կառավարության համար։

«Մենք կշարունակենք ուղիներ փնտրել Իրանի ժողովրդին աջակցելու համար, քանի որ նրանք խաղաղ բողոքի ցույց են անում՝ պաշտպանելու իրենց իրավունքները և հիմնարար ազատությունները, մենք կշարունակենք պատասխանատվության ենթարկել Իրանում գտնվող անձանց և ընկերություններին, որոնք դաժան ճնշում են գործադրում Իրանի ժողովրդի դեմ»,- ասել է Էնթոնի Բլինկեը:

Իրանում 22-ամյա Մահսա Ամինի մահվան պատճառով մեկ ամսից ավելի հակակառավարական ցույցեր են ընթանում։ Երիտասարդ կինը մահացել է հիջաբ կրելու կանոնը խախտելու համար ձերբակալվելու ժամանակ:

Նմանատիպ