ԱՄՆ-ը մնում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հավատարիմ աջակիցը
ԱՄՆ-ը մնում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հավատարիմ աջակիցը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին գնահատում ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ անցկացված հանդիպումը: Զալկալիանին հայտարարում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մնում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հավատարիմ աջակիցը:

«Հրաշալի հանդիպում է կայացել Ամերիկայի պետական քարտուղար, Վրաստանի վարչապետի և արտաքին գործերի նախարարի միջև: Ամերիկան մնում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, երկրի եվրատլանտյան ինտեգրման և տնտեսական, ժողովրդավարական զարգացման և անվտանգության հավատարիմ աջակիցը»,- գրում է Դավիթ Զալկալիանին՝ «Թվիթերում»:

Հատկանշական է, որ Մայք Փոմփեոն Վրաստանում էր երկօրյա պաշտոնական այցով: ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Վրաստանի կառավարության բարձրպաշտոնյա անձանց և Վրաստանի կաթողիկոս-պատրիարքին: