ԱՄՆ-ը մեր գործընկերների հետ միասին փորձում է համոզվել, որ ուկրաինացիները ունեն զենք՝ Պուտինի սարսափելի պատերազմից պաշտպանվելու համար

10:27, 04.05.2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ալաբամայում զենքի գործարան կատարած այցի ժամանակ ասել է, որ այնտեղ արտադրված զենքը թույլ է տալիս Ուկրաինային դիմակայել Ռուսաստանին։

«Մենք գիտենք, որ ԱՄՆ-ը մեր գործընկերների հետ միասին փորձում է համոզվել, որ ուկրաինացիները, ովքեր պայքարում են իրենց ապագայի համար, ունեն զենք, հնարավորություններ և տեխնիկա՝ Պուտինի սարսափելի պատերազմից պաշտպանվելու համար:

Դուք եք, որ հնարավորություն եք տալիս ուկրաինացի ժողովրդին պաշտպանել իրեն՝ խուսափելով երրորդ համաշխարհային պատերազմի վտանգից»,- ասել է ԱՄՆ նախագահը գործարան կատարած այցի ժամանակ։

Բայդենը, սակայն, ասել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը չի հետաձգվի։

«Մենք այնպես կանենք, որ Ուկրաինային զենքի մատակարարումները չխափանվեն»,- ասել է Բայդենը։

Նմանատիպ