ԱՄՆ-ը Լիբանանի կողքին է. Ռեքս Թիլերսոն
ԱՄՆ-ը Լիբանանի կողքին է. Ռեքս Թիլերսոն

Միացյալ Նահանգները «կանգնած է ազատ եւ ժողովրդավարական Լիբանանի կողքին»: Այս մասին Բեյրութում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։

Նա բանակցել է նախագահ Միշել Աունի եւ խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է Բեյրութ իր՝ մերձավորարեւելյան շրջագայության շրջանակներում, որի ընթացքում նա ավելի վաղ եղել էր Եգիպտոսում, Քուվեյթում եւ Հորդանանում:

«Միացյալ Նահանգները սատարում է ուժեղ, կայուն եւ բարգավաճ Լիբանանին», -ասել է Թիլերսոնը: Նա խոստացել է, որ Վաշինգթոնը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել այս երկրին, որին ԱՄՆ-ն, ըստ Պետքարտուղարի, «ահաբեկչության դեմ պայքարում դիտարկում է որպես ռազմավարական դաշնակցի»: