ԱՄՆ-ը Լեհաստանին երկու միլիարդ դոլարի վարկ է տալիս՝ զինված ուժերի արդիականացման համար
ԱՄՆ-ը Լեհաստանին երկու միլիարդ դոլարի վարկ է տալիս՝ զինված ուժերի արդիականացման համար

ԱՄՆ-ը Լեհաստանին երկու միլիարդ դոլար է վարկով տալիս՝ զինված ուժերի արդիականացման համար։

Լեհաստանը ցանկանում է փոխարինել խորհրդային ժամանակաշրջանի ռազմական տեխնիկան, որը փոխանցել է Ուկրաինային, որի համար Վաշինգտոնը Վարշավային 2 միլիարդ դոլարի ուղղակի վարկային աջակցություն է առաջարկել։

«Լեհաստանը ԱՄՆ-ի ուժեղ դաշնակիցն է։ Լեհաստանի անվտանգությունը կենսական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի արևելյան թևի հավաքական պաշտպանության համար»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Վարշավան նախատեսում է արդիականացնել իր ռազմական տեխնիկան ամերիկյան և հարավկորեական արտադրանքով։ Լեհաստանն այս տարի նախատեսում է պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի 4%-ը։