ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային ամրապնդել հարաբերությունները Սևծովյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վրաստանի հետ
ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային ամրապնդել հարաբերությունները Սևծովյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վրաստանի հետ

ԱՄՆ կոնգրեսում ներկայացվել է Ուկրաինայի հետ գործընկերության մասին օրինագիծ, որը խոսում է Սևծովյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդման մասին:

Կոնգրեսի սենատում երկկուսակցական խմբի կողմից ներկայացված Ուկրաինային դիվանագիտական ​​աջակցության մասին օրինագիծը ներառում է ռազմավարություն այն մասին, թե ինչպես Վաշինգտոնը կօգնի Կիևին ամրապնդել դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ և ծովային հարաբերությունները Սևծովյան խոշոր պետությունների, Բուլղարիայի, Ռումինիայի, Թուրքիայի և Վրաստանի հետ:

Օրինագծի համաձայն, ԱՄՆ-ը պետք է նշանակի Ուկրաինայի համար հատուկ բանագնաց, որի հիմնական խնդիրներից մեկը կլինի Ուկրաինայի դիվանագիտական ​​հարաբերությունների դյուրացումը Սևծովյան տարածաշրջանի երկրների հետ, որոնք, ինչպես Ուկրաինան, բախվում են Ռուսաստանի կողմից Սևծովյան ռազմականացման աճի ազդեցությանը:

Օրինագիծը նախատեսում է նաև Ուկրաինային տարեկան 304 միլիոն դոլարի փոխանցում՝ զենքի և ռազմական օգնության տեսքով: