ԱՄՆ-ը կողմ է Իսրաել-Պաղեստին հակամարտությունը կարգավորել  երկու պետության ստեղծման ճանապարհով. Փենս
ԱՄՆ-ը կողմ է Իսրաել-Պաղեստին հակամարտությունը կարգավորել երկու պետության ստեղծման ճանապարհով. Փենս

Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում է՝ Իսրաելի և Պաղեստինի հակամարտության կարգավորումը երկու պետության ստեղծման ճանապարհով գաղափարին,-այս հայտարարությունը Եգիպտոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ արել է ԱՄՆ-ի փոխնախագահը: Մայք Փենսի խոսքերով, եթե կողմերը համաձայնեն երկու պետություն ստեղծելու շուրջ, ապա Վաշինգթոնը պատրաստ է աջակցել դրան:

Հանդիպման ժամանակ Փենսը խոսել է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընդունած որոշման մասին, որի համաձայն Վաշինգթոնը Երուսաղեմը ճանաչել է Իսրաելի մայրաքաղաք:

Սպիտակ տան հայտարարությունում ասված է, որ ԱՄՆ-ի փոխնախագահը հավաստիացրել է Եգիպտոսի նախագահին, որ նահանգները աջակցում են Երուսաղեմում գտնվող սուրբ վայրերի կարգավիճակի չփոփոխմանը:

Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ, ԱՄՆ-ի փոխնախագահը Եգիպտոսի նախագահին աջակցություն է հայտնել ահաբեկիչների դեմ պայքարում:

Կահիրեից Փենսը ուղևուրվել է Հորդանան: Մերձավոր արևելքում ԱՄՆ-ի բարձրպաշտոնյաի այցը ավարտվելու է Իսրաելում: