ԱՄՆ-ը քննադատում է Իսրայելին Գազայում հումանիտար ծանր պայմանների համար
ԱՄՆ-ը քննադատում է Իսրայելին Գազայում հումանիտար ծանր պայմանների համար:
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Գազայի հատվածին օգնություն տրամադրելու սահմանափակումը և պաղեստինյան ժողովրդի տառապանքը։
«ԱՄՆ-ն անհանգստացած է Գազայի հյուսիսում տիրող իրավիճակով։ Մենք հատկապես մտահոգված ենք, որ պաղեստինցի ժողովուրդը ապահով տեղ չունի գնալու։ Գազայի հարավում և կենտրոնական հատվածում, որտեղ ավելի քան 1,5 միլիոն ներքին տեղահանվածներ են ապրում, արդեն իսկ անհանգստացնող տեղեկություններ կան մարդասիրական ծանր պայմանների մասին:
Այս աղետալի պայմանները կանխատեսվել էին դեռ ամիսներ առաջ, և դա պետք է փոխվի։ Մենք կոչ ենք անում Իսրայելին անհապաղ քայլեր ձեռնարկել դրա համար: Մենք նաև անհանգստացած ենք Իսրայելի կառավարության կողմից Գազայի հատվածին օգնության առաքումը սահմանափակելու վերջին գործողություններով»,- ասել է Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։