ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելի և Հեզբոլլահի միջև շարունակվող հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով
Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում է, որ Իսրայելի և Հեզբոլլահի միջև շարունակվող հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին ճեպազրույցում ասել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան Պիերը։
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Բայդենի վարչակազմը շարունակում է աշխատել հրադադարի շուրջ համաձայնության գալու ուղղությամբ։
«Իսրայելի և Հեզբոլլահի միջև հակամարտությունը չափազանց երկար է տևել, ուստի բոլորի շահերից է բխում այն արագ և դիվանագիտական ճանապարհով լուծելը: Ահա թե ինչու են հրադադարը և պատանդների գործարքն այդքան կարևոր: Նախագահ Ջո Բայդենը և նրա վարչակազմը աշխատում են շուրջօրյա՝ դա իրականացնելու համար: Մենք հավատում ենք, որ համաձայնագիրը կնպաստի լարվածության թուլացմանը»,- ասել է Կարին Ժան Պիերը։