ԱՄՆ-ը հայտարարում է Ուկրաինային 275 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 275 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին։
Ինչպես նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, այս օգնությունը Խարկովի վրա ռուսական հարձակումը հետ մղելուն ուղղված ջանքերի մի մասն է:
Օգնության նոր փաթեթը ներառում է զինամթերք HIMARS-ի համար, 155 և 105 միլիմետրանոց հրետանային արկեր, Javelin և AT4 հակատանկային համակարգեր, հակատանկային ականներ, հրթիռներ և այլ զինատեսակներ և սարքավորումներ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցցանցերում արձագանքել է ԱՄՆ-ի օգնության նոր փաթեթին՝ նշելով, որ այս փաթեթը չափազանց կարևոր է հիմա, երբ թշնամին ուժեղացրել է իր հարձակումները առաջնագծի երկայնքով։