ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր չէ Ուկրաինայի մերձակայքում տեղակայել THAAD տիպի հակահրթիռային համակարգ՝ ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերը խոցելու համար

11:28, 16.10.2024

ԱՄՆ-ը մտադիր չէ Ուկրաինայի մերձակայքում տեղակայել THAAD տիպի հակահրթիռային համակարգ՝ ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը խոցելու համար, ինչպես դա Իսրայելի դեպքում է։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարության ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը։

Ըստ Սինգհի՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն ու հակամարտությունը Մերձավոր Արևելքում տարբերվում են միմյանցից։

«Սա այլ տեսակի պատերազմ է, տարբեր տարածաշրջաններ, և Իսրայելի և Ուկրաինայի հանդեպ պարտավորությունները տարբեր են»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Բացի այդ, Սինգհը հաստատել է, որ ԱՄՆ պաշտպանության քարտուղարությունը և կառավարությունը կշարունակեն աջակցել Իսրայելին և Ուկրաինային՝ պաշտպանական կարիքների առումով։

Նմանատիպ