ԱՄՆ-ը հավատարիմ է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ուստի, իմ առաջին այցը եղավ Թբիլիսիից դեպի վարչական գիծ, Օձիսի գյուղ
ԱՄՆ-ը հավատարիմ է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ուստի, իմ առաջին այցը եղավ Թբիլիսիից դեպի վարչական գիծ, Օձիսի գյուղ

Մենք բոլորս միասին հայտնվել ենք այս բարդ իրավիճակում, միասին ենք վերապրում սա և կարևոր է, ընդլայնենք այն կայուն հիմքը, որն արդեն կա մեր երկրների միջև համագործակցության արդյունքում,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը՝ առցանց մամլո ասուլիսի ժամանակ:

Դեսպանը խոսել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերության և այն օգնության մասին, որը ԱՄՆ-ը ապահովում է Վրաստանի համար՝ կորոնավիրուսի արձագանքման տեսանկյունից:

Բացի այդ, դեսպանի խոսքով, ԱՄՆ-ը մնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հավատարիմը: Ինչպես նաև հավատարիմ է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:

«Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը մնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հավատարիմը և, իհարկե, հավատարիմ է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: Ուստի, իմ առաջին այցը եղավ Թբիլիսիից դեպի վարչական գիծ, Օձիսի գյուղ:

Ռուսաստանն իհարկե պետք է կատարի իր պարտականությունները, որը նա ստանձնել է 2008 թվականի հրադադարի պայմանագրով, քանի որ այս ժողովուրդ այս շրջաններում արժանի է շոշափելի առաջընթացի»,- հայտարարել է դեսպանը: