ԱՄՆ-ը հավանություն է տվել Ուկրաինային 270 մլն դոլարի օգնության նոր փաթեթին

10:10, 23.07.2022

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտնել է, որ Ուկրաինային 270 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ է հաստատվել։

Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, Քիրբին նշել է լրատվամիջոցների համար փակ ճեպազրույցում։

Ինչպես հայտնի է, ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է չորս միավոր HIMARS տիպի հրթիռային կայաններ, 36 000 միավոր հրետանային արկեր, զրահապատ համակարգեր և 580 միավոր Phoenix Ghost տիպի անօդաչու սարքեր։

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինային տրվող ռազմական օգնության ընդհանուր գումարը կազմում է 8,2 միլիարդ ԱՄՆ դոլար։

Քիրբին նաև մանրամասնել է, որ Ուկրաինան այժմ կունենա 20 միավոր HIMARS։ 16 միավոր ԱՄՆ-ից, և չորս միավոր այլ գործընկեր երկրներից:

Նմանատիպ