ԱՄՆ-ը հարձակվել է Եմենի «հութիների» անօդաչու սարքերի վրա

10:37, 06.02.2024

ԱՄՆ-ը հարձակում է սկսել Եմենի «հութիների» անօդաչու թռչող սարքերի վրա։ Այս մասին տեղեկություն է տարածում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

«Անօդաչու թռչող սարքերը վտանգ էին ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի և առևտրային նավերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հութիները» նշում են, որ անպատասխան չեն թողնի ԱՄՆ-ի վերջին հարձակումները։

Նմանատիպ