ԱՄՆ-ը հարձակում է իրականացրել Եմենում «հութիների» թիրախների վրա
ԱՄՆ-ը հարձակում է իրականացրել Եմենում «հութիների» թիրախների վրա

ԱՄՆ-ը հերթական անգամ հարձակում է իրականացրել Եմենում «հութիների» թիրախների վրա։ Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ ուժերի թիրախում են հայտնվել Եմենի ընդհանուր առմամբ հինգ շրջան, որտեղ ոչնչացրել են «հութիներին» պատկանող մոտ 14 հրթիռ, որոնք, ըստ ԱՄՆ-ի, կարող էին Կարմիր ծովում նավերի վրա գրոհելու նպատակ ունենալ։

Նրանց տեղեկություններով՝ հարձակման պատճառ է դարձել «հութիների» հարձակումը Կարմիր ծովում ԱՄՆ-ին պատկանող նավի վրա։

Հիշեցնենք՝ մինչ այդ «հութիները» Կարմիր ծովում հարձակվել էին ամերիկյան նավի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Եմենի «հութիներին» վերադարձնելու է ահաբեկիչների ցուցակ։