ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։
ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը։
ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի իր գործընկերների հետ Փարիզում քննարկել է Ռուսաստանի Դաշնության դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու և Ուկրաինային աջակցելու հետագա քայլերը։
«Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու ծրագրերի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը պատասխանատվության ենթարկելու այլ միջոցների շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հայտարարության համաձայն՝ կողմերը ծավալուն քննարկում են ունեցել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու, Ուկրաինային ռազմական օգնության շարունակման կարևորության մասին՝ վերջինիս պաշտպանությունն ուժեղացնելու և միլիոնավոր մարդկանց համար մարդասիրական օգնություն գտնելու կարևորության մասին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները։
Կողմերը քննարկել են նաև համաշխարհային պարենային անվտանգությանը սպառնացող վտանգները, որոնք բխում են ռուսական ներխուժումից։