ԱՄՆ-ը և ԵՄ-ն համաձայնել են համակարգված պայքարել Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ ռուսական ագրեսիայի դեմ
ԱՄՆ-ը և ԵՄ-ն համաձայնել են համակարգված պայքարել Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ ռուսական ագրեսիայի դեմ

ԱՄՆ-ը և ԵՄ-ն պայմանավորվել են համատեղ աշխատել Ռուսաստանի սադրիչ պահվածքի, այդ թվում՝ Ուկրաինայի և Վրաստանի դեմ ագրեսիայի վերացման ուղղությամբ, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելի համատեղ հայտարարության մեջ:

«Քարտուղար Բլինկենը և գերագույն ներկայացուցիչ Բորելը հայտարարել են, որ իրենք որոշել են համաձայնեցված հաղթահարել Ռուսաստանի սադրիչ պահվածքը, ներառյալ ագրեսիան Ուկրաինայի և Վրաստանի դեմ, հիբրիդային սպառնալիքները, ինչպիսիք են ապատեղեկատվությունը, ընտրական գործընթացներին միջամտելը և ռազմական դրությունը: Կողմերը նաև որոշեցին համակարգված պատասխանել Ռուսաստանում անկախ քաղաքական ձայների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ազատության համար տարածքի կրճատմանը, ինչպես նաև մարդու իրավունքների ու օրենքի գերակայության վատթարացմանը: Միևնույն ժամանակ, երկու կողմերն էլ հայտարարում են, որ պատրաստ են համագործակցել Ռուսաստանի հետ ընդհանուր շահեր ներկայացնող հարցերի շուրջ և կոչ են անում Ռուսաստանին դադարեցնել առճակատման մոտեցումները», – ասված է հայտարարության մեջ:

Բլինկեն և Բորելը հանդիպել են Բրյուսելում՝ քննարկելու ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման և համակարգված արձագանքման հարցերը, ինչպիսիք են արտաքին քաղաքական գերակայությունները, անվտանգությունն ու տնտեսությունը, գլոբալ տաքացումը և Covid-19 համաճարակը: