ԱՄՆ-ը դադարեցնում է «կանաչ քարտի» ծրագիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։
Նոեմի խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով տրվել է «կանաչ քարտի» ծրագրի կասեցման հրաման։
Նա նաև պարզաբանել է, որ այս ծրագիրն է հնարավորություն տվել Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածյալին մուտք գործել ԱՄՆ։
«Բրաունի համալսարանի հրաձգության մեղավորը՝ Կլաուդիո Մանուել Նեվեշ Վալենտեն, 2017 թվականին ստացել էր «կանաչ քարտ»։ Այս զազրելի մարդը երբեք չպետք է մուտք գործեր մեր երկիր», – նշել է Նոեմը սոցիալական ցանցում։
Մեդիայի հաղորդմամբ՝ 2025 թվականին այս ծրագրին մասնակցել է գրեթե 20 միլիոն մարդ։