ԱՄՆ-ը անհամբեր սպասում է Գիորգի Գախարիայի և նոր հաստատված կառավարության հետ աշխատանքին. ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության քարտուղար, Ռոբերտ Օ’Բրայանը շնորհավորում է Գիորգի Գախարիային` Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Շնորհավորական նամակում ընդգծված է, որ Միացյալ Նահանգները անհամբեր սպասում է վարչապետի և նոր հաստատված կառավարության հետ համագործակցությանը՝ ԱՄՆ-Վրաստան երկարամյա ռազմավարական գործընկերության ամրապնդման համար:
«Շնորհավորում եմ ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Միացյալ Նահանգները անհամբեր սպասում է ձեզ հետ և նոր հաստատված կառավարության հետ աշխատանքին, որպեսզի ամրապնդենք մեր երկարամյա ռազմավարական գործընկերությունը: Միացյալ Նահանգները մեծապես գնահատում են Հյուսիսատլանտյան դաշինքի Աֆղանստանում առաքելության շրջանակներում, Վրաստանի անմնացորդ նվիրվածությունը: Մենք նաև մնում ենք Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ուժեղ կողմնակիցը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում», – ասված է նամակում:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: