ԱՄՆ դեսպանությունը ցավակցում է ախալցխացի բուժքորոջ ընտանիքին. Շնորհակալ ենք մեր բուժաշխատողներին՝ անձնուրացության համար, որով նրանք հոգում են մեր առողջության մասին
ԱՄՆ դեսպանությունը ցավակցում է ախալցխացի բուժքորոջ ընտանիքին. Շնորհակալ ենք մեր բուժաշխատողներին՝ անձնուրացության համար, որով նրանք հոգում են մեր առողջության մասին

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը ցավակցություն է հայտնում ախալցխացի բուժքրոջ, Մեքի Բաքրաձեի ողբերգական մահվան առնչությամբ:

«Մեր մտքերով և աղոթքներով բժշկական ոլորտի աշխատողների և նրանց ընտանիքների կողքին ենք, նրանք իրոք գլոբալ պայքարի առաջնագծում են:

Երախտապարտ ենք այն անձնուրացության համար, որով նրանք հոգում են մեր առողջության մասին, այս համավարակի յուրաքանչյուր փուլում»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ: