ԱՄՆ դեսպանություն. Վրաստանի վարչական օրենսգրքում փոփոխությունների շտապ ընդունումը անհարկի էր և անօգուտ
ԱՄՆ դեսպանություն. Վրաստանի վարչական օրենսգրքում փոփոխությունների շտապ ընդունումը անհարկի էր և անօգուտ

Մենք շատ հիասթափված ենք այսօր իշխող կուսակցության կողմից Վրաստանի «Վարչական օրենսգրքում» փոփոխությունների հապճեպ ընդունումից: Այս փոփոխությունների արագ ընդունումն ավելորդ էր և անօգուտ», – ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:

«Ընդդիմության կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և շահագրգիռ այլ կողմերի հետ խորը խորհրդատվության բացակայությունը հարցեր է առաջացնում այդ փոփոխությունների նպատակի վերաբերյալ: Ապրիլի 19-ին Վրաստանի քաղաքական առաջնորդների համաձայնագիրը կողմերին կոչ է անում բարեխղճորեն գործել՝ նվազեցնելու խորը բևեռացումը, որը խարխլում է Վրաստանի ժողովրդավարական զարգացումը: «Վրացական երազանքը», որպես խորհրդարանական մեծամասնություն, ունի հատուկ պատասխանատվություն ապրիլի 19-ի համաձայնագիրն այս ոգով կյանքի կոչելու և այն թափանցիկ և ներառական կառավարելու համար: Նման կարևոր օրենսդրության վերաբերյալ շահագրգիռ կողմերի հետ մանրակրկիտ խորհրդատվությունների բացակայության պատճառով իշխող կուսակցությունը չարդարացրեց սպասելիքները այս պարագայում:

Վրաստանում այժմ կա բազմազան, բազմակուսակցական խորհրդարան, որի համար քվեարկեցին վրացի ընտրողները: Ժամանակն է, որ բոլոր կուսակցությունները, հատկապես «Վրացական երազանքը», միասին աշխատեն խորհրդարանում՝ վրաց ժողովրդի առաջնահերթ խնդիրները լուծելու համար», – ասվում է դեսպանության հայտարարության մեջ: