ԱՄՆ դեսպանություն. Շնորհակալ ենք վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և Վրաստանի կառավարությանը այն կարևոր դերի համար, որը Վրաստանն ունեցել է այն քայլերը հեշտացնելու գործում, որոնք տարածաշրջանի բնակչությանը մոտեցրել են իրեն արժանի խաղաղ և բարեկեցիկ ապագային
ԱՄՆ դեսպանություն. Շնորհակալ ենք վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և Վրաստանի կառավարությանը այն կարևոր դերի համար, որը Վրաստանն ունեցել է այն քայլերը հեշտացնելու գործում, որոնք տարածաշրջանի բնակչությանը մոտեցրել են իրեն արժանի խաղաղ և բարեկեցիկ ապագային

ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ձերբակալված անձանց ազատ արձակումը և Հայաստան՝ իրենց ընտանիքներ վերադարձը,- այս մասին նշված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

«Մենք նույնպես ողջունում ենք Հայաստանի որոշումը՝ Ադրբեջանին տրամադրել կարևոր տեղեկատվություն, որը կնպաստի մարդասիրական ականազերծման աշխատանքների անցկացմանը և ապագայում զոհերը կանխելուն: Մենք երախտապարտ ենք վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և Վրաստանի կառավարությանը այն կարևոր դերի համար, որը Վրաստանն ունեցել է այն քայլերը հեշտացնելու գործում, որոնք տարածաշրջանի բնակչությանը մոտեցրել են իրեն արժանի խաղաղ և բարեկեցիկ ապագային:

Միացյալ Նահանգները ուրախ է աջակցել նման զարգացումներին և հուսով է, որ դա ճանապարհ կբացի ավելի շատ համագործակցության համար: Մենք շարունակում ենք պահանջել վերադարձնել բոլոր ձերբակալվածներին և պատրաստ ենք աջակցել տարածաշրջանի երկրներին՝ շարունակելու իրենց համագործակցությունը և լուծելու նրանց միջև առկա խնդիրները: Մենք նաև շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին՝ վերսկսել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության լիարժեք քաղաքական կարգավորման համար», – ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ միջնորդությամբ և Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ ադրբեջանական կողմը ազատ արձակեց հակամարտության ընթացքում ձերբակալված Հայաստանի 15 քաղաքացիների: